Խաղաղությունը ժողովուրդների տնտեսական, մշակութային կապերի հնարավորություն է և դա է պատճառը, որ մեր մոտեցումներն ամբողջացրել ենք «Խաղաղության խաչմերուկ» նախագծում։
Միխայիլ Գալուզինը ձեռնպահ է մնացել ԱՊՀ ոչ պաշտոնական գագաթնաժողովի շրջանակներում Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի, Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի և Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի եռակողմ հանդիպման հեռանկարների վերաբերյալ մեկնաբանություններից։
Ադրբեջանն ու Հայաստանն իրենք պետք է որոշեն խաղաղության պայմանագրի ստորագրման ժամկետները։ Նման հայտարարությամբ այսօր ճեպազրույցի ժամանակ հանդես է եկել Ռուսաստանի ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան։
Ֆրանսիան աջակցում է Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղ համաձայնագրի շուրջ բանակցությունների արագ վերսկսմանը` Եվրամիության և ԱՄՆ-ի աջակցությամբ:
Հայաստանի Հանրապետությունն իր հերթին, առաջնորդվելով մարդասիրության արժեքներով, և որպես բարի կամքի դրսևորում, ազատ է արձակում 2 ադրբեջանցի զինծառայողների:
ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքենը հեռախոսազրույց է ունեցել Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հետ, որի ընթացքում քննարկվել է Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության պայմանագրի կնքման հնարավորությունը։
Պետքարտուղարը վերահաստատել է Միացյալ Նահանգների շարունակական աջակցությունը Հայաստանի ինքնիշխանությանը և տարածքային ամբողջականությանը և ընդգծել Հայաստանի հետ երկկողմ համագործակցությունը մեծացնելու ջանքերը։
Հայկական կողմը շարունակում է կարծել, որ չնայած բոլոր բարդություններին և մարտահրավերներին՝ կա երկու երկրների միջև խաղաղության հաստատման իրական հնարավորություն, որը կարող է իրացվել երկուստեք քաղաքական կամքի առկայության պարագայում:
Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը Հայաստանին կոչ է արել Ադրբեջանի հետ շուտափույթ խաղաղության պայմանագիր ստորագրել: